Poetry
 


Մթնշաղի անուրջներ

1903-1908

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ - Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։Տերյանը 1908 թվականին «Մթնշաղի անուրջներից» դուրս է թողել այդ շրջանում գրած մի շարք անտիպ և պարբերականներում լույս տեսած բանաստեղծություններ («Գլուխը», էմիլ Վերհարնից, «Կոշմարը», «Հոկտեմբերին»), իսկ 1912-ին՝ 6-ը, դրանք համարելով թերի.
1. «Արծաթ-կարկաչուն», «Մ. ա.», էջ 23,
2. «Սոնետ», նույն տեղում, էջ 62,
3. «Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր», նույն տեղում, էջ 74
4. «Երգ», նույն տեղում, էջ 75,
5. «Աղբյուր», նույն տեղում, էջ 76։
6. «Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ», նույն տեղում, էջ 79։
Դրանց փոխարեն ավելացրել է 11 նոր բանաստեղծություն՝ № 69—78։
Տերյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորի ձեռագրերում (էջ 24–25) պահպանված է «Հեռու լեռներում» տողով սկսվող անտիպ մի բանաստեղծություն, սև մատիտով ջնջված, որը տալիս ենք այստեղ.
Հեռուլեռներում
Արծաթկարկաչուն
Աղբյուրնէհնչում՝
Ցայտերովխոսուն
Հեռուլեռներում։
Կյանքիերազում
Քոսերնէկանչում
Արծաթկարկաչուն
Լուսեղենհնչում
Իմուղիներում,
Հեռվումուհեռվում։
Մշուշծովերում
Աստղերիքարվան,
Ոսկեզանգակներ՝
Մեղմուքաղցրախոս
Մոլորվածհեռվում
Միանհանգրվան...
Ցնորքներցոլուն,
Անուրջներանուշ
Տխուրանցյալում
Հեռուևանհուշ
Անհայտանցյալում...
Լալկանսգավոր
Անձրևնէերգում
Ցրտաշունչմեգում.
Աշնանայինօր
Լալկանսգավոր...
Լուսեղեներազ
Արդյոքո՞ւրեսդու
Պայծառուանհաս
Հավիտյանսիրած
Անհայտուկորած
Լուսեղեներազ...
2. «Մ. ա-ում» տպված է առանց վերնագրի։
6. Ներկա հրատարակության մեջ 10-րգ տողի «մաքուր» բառը փոխարինված է Տերյանի ձեռագրերում եղած «լուսե» բառով (Գրականության և արվեստի թանգարան, Վ. Տերյանի ֆոնդ, № 1)։
12. 10-րդ տողում վերականգնված է բնագիրը՝ Ողջկյա՛նքդմիանսահմանքաղցրնինջ (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1 )։
14. «Մ. ա-ում» տպված է «Իրիկվա երգերից» վերնագրով։
17. «Մ. ա-ում» տպված է առանց վերնագրի։
18. «Մ. ա-ում» տպված է «Հրաժեշտ» վերնագրով։
23. «Մ. ա-ում» տպված է առանց վերնագրի։
24. Առաջին անգամ տպվել է «Մուրճում», 1906 թ., № 10, Վահան Տեր-Գրիգորյան ստորագրությամբ, «Աշնան սոնետներից» (նվիրում եմ Ն.-ին) վերնագրով, «Մ. ա-ում»՝ «Սոնետ»։
28. «Մ. ա-ում» ունեցել է «Կիրք» վերնագիրը, 1912 թվի «Բանաստեղծություններ» ժողովածուից Տերյանը բաց է թողել վերջին քառատողը.
Ութողհետոկոհակներըմահասարսուռ
Իմդիակընետենկյանքիափնամայի
Եվթողհետոինձչշոյեևոչմիհուր,
Ոչմիժըպիտիմհոգումեջթողչըսահի...
30. Աոաջին անգամ լույս է տեսել «Մուրճում», 1906 թ., № 9, Վահան Տ.–Գր. ստորագրությամբ, «Երգ» (էստոներենից) վերնագրով։ Վերամշակումից հետո մտել է «Մ. ա-ի» մեջ։
32. Տպված է «Մուրճում», 1906 թ., 1611—12, Վահան Տեր-Գրիգորյան ստորագրությամբ, առանց վերնագրի։
41. «Մ. ա-ում» տպված է «Սոնետ» վերնագրով։
44. «Մ. ա-ում» տպված 2-րդ քառատողը՝
Ուդեմըդոսկրոտմահըկկանգնի,
Տխուրշիրիմըկըբացվիքոդեմ,
Պաղկսկիծներըսիրտդկըխայթեն՝
Դուորոնածդբնավչեսգտնի...
Տերյանը դուրս է թողել 1912 թվականի հրատարակությունից։
45. «Մ. ա-ում» տպված է «Սոնետ» վերնագրով։
46. 1923 և 1940 թթ. հրատարակություններում տպված է «Աշնան երգ» վերնագրով, իսկ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում՝ «Աշնան տրտմություն», որը և վերականգնված է։
49. «Մ. ա-ում» տպված է առանց վերնագրի։
56. «Մ. ա-ում» տպված է «Սոնետ» վերնագրով։
59. «Մ. ա-ում» տպված է առանց վերնագրի։
61. Տերյանի ձեռագրերում կա և 5-րդ քառատողը՝
Եվեթեհեռվումչըկաոչմիհույս
Եվեթեչկաոչմիհիացում՝
Օրհնվածեսդու, խաղաղառկայծում,
Միրաժներիլո՜ւյս, անուրջներիկո՜ւյս...
4-րդ տողում վերականգնված է բնագիրը.
Իմ տխուր կյանքի մշուշը խավար;
63. 11-րդ տողում վերականգնված է Տերյանի ձեոագիրը.
Խավարում, ցավերումքարանալ
մեն-միայն...
65. «Մ. ա-ում» տպված է «Սոնետ» վերնագրով, հետագայում Տերյանը հրաժարվել է այդ վերնագրից, նկատելով, որ սոնետի ձևը չի պահպանված, ինչպես՝ № 24, 44, 55 բանաստեղծություններում։
71. Հին հրատարակություններում տպվել է առանց վերնագրի, ձեռագրում դրված Է «Կանչ» վերնագիրը։
73. 5-րդ տողում վերականգնված է ինքնագիրը.
Արդյոքքոսրտումի՞նչհույսէփայլում...
83. «Մ. ա-ում» տպված Է «Գարուն» վերնագրով։

 

Աղբյուր՝ Վահան Տերյան - Երկեր։ Հայպետհրատ - Երևան, 1956թ.։

 

 

 
 

Copyright © 2010- Teryan.com
Reproduction in full or in part is prohibited without reference to Teryan.com